
Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:
Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը՝ նրա թողած ժառանգությունը:
Գալա համերգին մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մեներգչուհի՝ Սոֆյա Սայադյանը, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Գեղարդ» երգեցիկ խումբը /գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան/, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Կոմիտասի անվան ազգային քառյակ /տնօրեն՝ Սամվել Մեսրոպյան/, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյաններ, երգիչ և կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը: