
Մահացել է երաժիշտ և բանաստեղծ Ռոբերտ Հանթերը

78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ եւ բանաստեղծ, Grateful Dead ռոք-խմբի երգերի տեքստերի հեղինակ Ռոբերտ Հանթերը: Այդ մասին հայտնել է The Hollywood reporter հրատարակությունը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը:
Մահվան պատճառը չի ճշտվում: Ինչպես գրում է հրատարակությունը, «խաղաղությամբ հանգչել է տանը՝ սիրով շրջապատված»:
Նրա կինը՝ Մորինը, եղել է նրա կողքին:
Երաժշտի ընտանիքը դիմել է երկրպագուներին եւ նրանց հորդորել՝ մխիթարվել նրանով, որ նրա երգերը մնում են մեզ հետ, ինչպես նաեւ մեջբերում է արել բանաստեղծի բալլադներից մեկից. «Թող երգերը հագեցնեն օդը»: Grateful Dead խումբը հիմնվել է 1965 թվականին եւ նշանակալի տեղ զբաղեցրել ամերիկյան մշակույթում: Հանթերը 1969 թվականից խմբի հետ սերտորեն համագործակցել է 30 տարվա ընթացքում: Խումբը կազմացրվել է 1995 թվականին՝ ֆրոնտմեն Ջերի Գարսիայի մահվանից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: