«Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո Գվարդիոլան կգլխավորի «Յուվենթուսը». The Athletic
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել Թուրինի «Յուվենթուսը»:
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Յուվենթուսը» Գվարդիոլային առաջարկել է գլխավոր մարզչի պաշտոնը դեռ մարտ ամսին, բայց Պեպը մերժումով է պատասխանել իտալացիներին: Ընդ որում, Գվարդիոլան «Ծեր սենյորայի» փոխնախագահ Պավել Նեդվեդին հայտնել է, որ ապագայում ուրախ կլինի աշխատել Իտալիայում և մի քանի տարի հետո առաջարկի դեպքում կընտրի «Յուվենթուսը»:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը