Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Վիկտորյա Բաբաջանյանին, որը տեղում մահացել է:
Քոչարյանի աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով և «Հերոս» վանկարկումներով։ Աննա Դանիբեկյանը ևս դատարանի նիստերի դահլիճ մտնելուց հետո արժանացավ ծափահարություններին։
«Ես ամենամոտ կանգնածն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, ինձ որևէ մի ցուցմունք կամ հրաման չի տվել»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 7-ին հերքել է այն լուրերը, թե ինքը Վրաստան է ժամանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտության լուծման նախաձեռնությամբ։
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն փորձ արե՞լ է իրավական թույլ փաստարկներն ուժեղացնել, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Մենք բաց ենք եղել շփումների ու քննարկումների համար։ Երբ նիստերի դահլիճում քննարկում եղավ, մենք ասացինք, որ, եթե խորհրդարանի առաջին քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» համար այդքան սկզբունքային էր, որ ԱԺ-ում այս հարցով լինի կոնսենսուս, ապա նախապես պետք է քննարկումներ լինեին։ Սա խորհրդարան է, որտեղ տարբեր կարծիքներ կան»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։
Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։
Արցախի առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ:
«Ապագան հիմա է, ապագան հիմա է, ու դա քննարկման ենթակա չէ։ Նրանք, ովքեր գիտեն Գիբսոնին, կհասկանան, թե ես ինչ եմ ասում։ Նա իր «Նոր ռոմանտիկներ» գրքում ասում էր, որ ապագան միանգամից չի գալու»։
Անդրադառնալով իրավապահ մարմիններին՝ նա նշեց, որ հարձակում գործողներն ավելի վախենում են Անժելայից, քան իրավապահ մարմիններից. «Դա պարզ խուլիգանություն չի, խուլիգանության հոդվածն ունի երկրորդ մաս, որտեղ խոսվում է հատուկ ցինիզմով կատարվող խուլիգանության մասին: Այդ ինչո՞ւ է միայն մեկ մեղադրանք հնչեցվել՝ այն է՝ լրագրողական աշխատանքներին խոչընդոտելու»:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։
«Միևնույն ժամանակ՝ ուզում եմ ասել, որ խոսքի ազատությունն անսահմանափակ չէ, և առնվազն դեպքեր կան, որոնց պարագայում այն պետք է սահմանափակվի, խոսքը վերաբերում է այլոց վիրավորելուն, այլ անձանց զրպարտելուն, և այլն»:
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժման ակտիվիստներն արգելափակել են Ամստերդամի կենտրոնական շրջանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չեւի Չեստ» կազմակերպության եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել եւ փորձել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել Բրյուսելի հետ գործարքով կամ առանց դրա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը, այսօր, հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի բնորոշմամբ, հակասահմանադրական է այն հարցը, թե ո՞վ է եղել պատգամավորներից այն մեկը, որը դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանն իր երեկվա խոսքում ընդգծեց, որ՝ «Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը», իսկ տվյալ որոշումը կայացվել է դեռևս 2016 թվականին:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Առնվազն երկու միգրանտ է զոհվել նավաբեկության հետեւանքով, որն անցած գիշեր տեղի է ունեցել Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ:
«Որպես նախկին լրագրող և որպես խորհրդարանի անդամ խստորեն դատապարտում եմ այդ երևույթը, քանի որ լրատվամիջոցի վրա հարձակումը չի կարող ունենալ արդարացում: Կարծում եմ՝ որևէ մեկի համար չպետք է գաղտնիք լինի, որ ազատ խոսքի իրավունքի իրացումը չպետք է այլընտրանք ունենա: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է սեղմ ժամկետներում համարժեք արձագանք տան այս գործողություններին և մեղավորները պետք է բացահայտվեն»:
Բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում:
Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չէր, փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
«Հայելի» մամուլի ակումբի դեպքն անմիջապես արժանացավ Հայաստանի Ժուռնալիստների միության գնահատականին: Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ և նախանշել այն վտանգները, որոնց առջև կարող են կանգնել բոլոր լրատվականները.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) հյուրերին խորհուրդ տվեց անպայման վայելել հայկական գինին, կոնյակը, բերքն ու բարիքը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որպես տուժող ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում։ Այս մասին 168.am-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Բոլորս գիտեինք, որ նախկին նախարարի մայրը կատարել է ՔԿԱԳ բաժնի պետի գործառույթներ, ինչը հանրային պաշտոն է, և բնականաբար ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրության ընդունման դեպքում Արփինե Հովհաննիսյանի մայրը պետք է հիմնավորի իր կուտակած ունեցվածքի հիմքերը: