Բաժիններ՝

Իրաքի բանակն ընդունել է ուժի վերազանցումը Բաղդադում ցուցարարներին ցրելիս. Al Arabiya

Իրաքի բանակը հոկտեմբերի 7-ին ընդունել է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, ասված է զինված ուժերի հրապարակված հայտարարության մեջ։

Գիշերը զինծառայողների ու ոստիկանների հետ բողոքողների բախումների ընթացքում Մադինաթ-Սադրի շրջանում զոհվել է առնվազն 13 մարդ: Արյունահեղ բախումներից հետո բանակային բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրվել հետ քաշվել այդ շրջանից, այսուհետեւ այնտեղ անվտանգությունն ապահովելու է միայն ոստիկանությունը: Չարաշահում թույլ տված սպաների նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Ինչպես հայտնել է իրաքյան հեռուստատեսությունը, Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել  երկրում կայունության վերականգնման մասին: Մահդիի խոսքով՝ «կառավարությունը բարեփոխումների եւ քաղաքացիների պահանջների բավարարմանն ուղղված միջոցառումների փաթեթ է առաջադրել»:

Հոկտեմբերի 6-ին Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Սաադ Մաանը հայտնել է, որ Իրաքում տեղի ունեցած անկարգություններիխ ու բախումների հետեւանքով զոհվել է 104 մարդ, տուժել է ավելի քան 6,1 հազար հոգի: Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների: Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս