
Պատահար Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ` Էսկաֆիլ Մ., ծնված 1963 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Համլետ Կ., ծնված 1991 թ.). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: