ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում:
«Եթե այսպես շարունակվի, կարող է քննարկումներ կազմակերպվեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, այսինքն՝ օրակարգ մտցվի ՀՀ-ում դատարանի նկատմամբ վերաբերմունքի հարցը: Սա երկրի հեղինակության վրա է ազդում, չեմ հասկանում՝ ինչու է անհրաժեշտ, որ գործադիրը դատարանի նկատմամբ նման հարձակումներ իրականացնի»:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ալ Զաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշ է արձանագրել պաշտոնավարումն սկսելուց ի վեր:
Եղեգնաձորի ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ին, Արենի գյուղի «Արենիի շուկա» կոչվող տարածքից, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի երևանցու՝ իր վարած «ԿամԱԶ» մեքենայով:
ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գ. Մինասյանն անդրադարձավ նաև Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու և երեք կողմերի համար ընդունելի լուծում գտնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք, ըստ նրա, խոցելի են:
Արդյունքների վերաբերյալ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունից հայտնեցին, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան հիմնադրամում» իրականացվելիք հաշվեքննությունը դեռ ավարտված չէ։
Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա−Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ, սոցիալական բաժնի առաջին կարգի մասնագետ, համայնքային ծառայող Հասմիկ Իսահակյանն ու առաջատար մասնագետ Անի Ալեքսանյանը:
Իրանի իշխանությունները որոշում են ընդունել Իրաքի քաղաքացիների համար այցագրերի չեղարկման մասին, որը գործելու է երկու ամիս:
Երևանում մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի մարզահամալիրի վերանորոգման և շինաշխատանքների ընթացքում չարաշահումների բացահայտման և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։
Այսօր ԵՊՀ մի քանի ուսանողներ գնացել էին ԿԳՄՍՆ` նախարար Արայիկ Հարությունյանին հանդիպելու և ԵՊՀ 100-ից ավելի այն ուսանողներին երրորդ լուծարքի հնարավորություն տալու առաջարկ ներկայացնելու նպատակով։ Ըստ ուսանողների՝ համալսարանից դուրս են մնում անտեղյակության պատճառով:
Քիմ Քարդաշյանն այսօր երեկոյան ընթրում էր Պուկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանում: Նրա երկրպագուները դրսում սպասում էին հեռուստաաստղին, սակայն վերջինս նրանց չմոտեցավ: Միայն ողջունեց ու հեռացավ:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպել է ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ:
ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար Ջեֆրի Հովեները կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ ամերիկյան դեսպանատան Twitter-ի էջը հավանություն է տվել (like) թուրք ընդդիմադիր լրագրող Էրգյուն Բաբահանի գրառմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
«Գործնականում, ինքն իր իշխանությունների՝ գործադիր և օրենսդիրի միջոցով պատերազմ է հայտարարել ՍԴ-ին, և բոլորս գիտեինք, որ դրա ավարտից հետո ինքը պետք է անցներ 4-րդ իշխանության գրավմանը, բայց, ինչպես ցույց տվեց «Հայելի» ակումբի դեպքը, երրորդ իշխանության՝ դատական իշխանության, և չորրորդ իշխանության դեմ արշավը կարծեք թե զուգահեռ է ընթանում»:
Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հաջողված է համարում համաժողովի առաջին օրը:
Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 9-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական Կուս լարային քառյակին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Սիրիայում շարունակվում են Հալեպի վերականգնման աշխատանքները: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ տեսք ունի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ պետության կարևորագույն ֆինանսական փաստաթղթին՝ պետական բյուջեին: