«Ես էլ եմ Անժելա Թովմասյան. Ով ինչ ունի ասելու՝ թող գա և ասի». Լարիսա Ալավերդյան

«Ես էլ եմ Անժելա Թովմասյան. Ով ինչ ունի ասելու՝ թող գա և ասի». այս հայտարարությամբ  այսօր սկսեց իր խոսքը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հայելի» ակումբի միջադեպին:

«Սա հարձակում է ոչ միայն Թովմասյանների ընտանիքի վրա, սա հարձակում է հասարակության ջանքերով այն մակարդակի ժողովրդավարության վրա, որը շատ անգամ  ի հեճուկս իշխանությունների՝ ստեղծվել է:

Ժողովրդավարությունը, որը մեզ համար բարձր արժեք է, փորձում են փոխարինել ամբոխավարությունով: Սա քաղաքականություն, է սա ռազմավարություն է, ոչ թե պատահական քայլեր. միացրեք այդ դրվագները, դուք կտեսնեք, որ մեզ տանում են դեպի դեգրադացիա, ինչը նրանց չի հաջողվելու:  Չկա դատապարտումը, նշանակում է՝ դա լուռ համաձայնություն է տեղի ունեցողի հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով իրավապահ մարմիններին՝ նա նշեց, որ հարձակում գործողներն ավելի վախենում են Անժելայից, քան իրավապահ մարմիններից. «Դա պարզ խուլիգանություն չի, խուլիգանության հոդվածն ունի երկրորդ մաս, որտեղ խոսվում է հատուկ ցինիզմով կատարվող խուլիգանության մասին: Այդ ինչո՞ւ է միայն մեկ մեղադրանք հնչեցվել՝ այն է՝ լրագրողական աշխատանքներին խոչընդոտելու»:

Կարդացեք նաև

Ամփոփելով խոսքը՝ իրավապաշտպանը նշեց, որ դա հարձակում է հասարակության և ժողովրդավարական Հայաստանի վրա:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031