«Մենք պետք է ավելի լավ աշխարհ ստեղծենք, ավելի հավասար, կյանքի ավելի լավ պայմաններով, որտեղ մարդու իրավունքները կլինեն ամենաբարձրում». Ռիչարդ Ա.Քլարք
Միջին Արևելքի ինստիտուտի նախագահ, Ազգային անվտանգության փորձագետ, գրող Ռիչարդ Ա. Քլարքի (Richard Alan Clarke) ելույթը Հայաստանում տեղի ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային կոնգրեսում։
«Ապագան հիմա է, ապագան հիմա է, ու դա քննարկման ենթակա չէ։ Նրանք, ովքեր գիտեն Գիբսոնին, կհասկանան, թե ես ինչ եմ ասում։ Նա իր «Նոր ռոմանտիկներ» գրքում ասում էր, որ ապագան միանգամից չի գալու։ Նա ճիշտ էր։ 30 տարի առաջ Գիբսոնի կիբեռ ապագան սկսվեց։ Մեզանից շատերը, ես էլ, որ աշխատել եմ Սպիտակ տանը, չէի հավատում։ Այդ դարաշրջանը կոչում էինք հետխորհրդային շրջան, ոմանք կոչում էին հետսառըպատերազմյան շրջան։ Մենք կենտրոնացած էինք անցյալի վրա։ Քչերն էին նկատում, որ աշխարհը փոխվում է։ Դա ոչ հետսովետական, ոչ էլ հետսառըպատերազմյան շրջան էր։ Դա ՏՏ հեղափոխություն էր՝ այնքան մեծ ու այնքան հիմնարար, ինչպես 100 տարի առաջ եղած տնտեսական հեղափոխությունը։ Ովքեր 100 տարի առաջ հավատում էին տնտեսական հեղափոխությանը, թողեցին իրենց գյուղի տներն ու սկսեցին գալ քաղաքներ, աշխատել գործարաններում։
Երբ ՏՏ հեղափոխությունը սկսվեց, երբ կիբեռ տարածությունը ստեղծվեց 30 տարի առաջ, ոչինչ դեռ այնքան էլ պարզ ու ակնհայտ չէր։ Գիբսոնն էլ ասում էր, որ հեղափոխությունը հավասարաչափ տարածված չէ։ Սպիտակ տանը մենք դա զգացինք։ Մենք տեսանք տնտեսության մեծ պոտենցիալը։ Նախագահ Քլինթոնն ինձ խնդրեց շրջել երկրով, խոսել ընկերությունների ղեկավարների հետ։ Ես գնացի Ռեդմոնդ Վաշինգտոն՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ խոսելու համար, «Օրաքլի» հիմնադիր Լարրի Էլիսոնի հետ խոսեցի։ Ես կարծում էի՝ նրանք կկարողանան ասել ինձ, թե ապագան ինչպիսին է լինելու։ Նրանք չկարողացան։ Նրան չգիտեին, թե ինչ են ստեղծել, նրանք չգիտեին, թե ինչ է լինելու։ Հետո խոսեցի ճանապարհաշինական մի ընկերության հետ, ու պատկերացնում եք՝ ինչ պատահեց. նրանք ինձ ասացին, որ հիմա նրանք գնացքներով ՏՏ ընկերություն են։ Ասացին, որ աշխարհի բոլոր ընկերությունները կամաց-կամաց հասկանում են, թե ինչ է կատարվում։ Ինչ էլ անելու լինեք, հիմա դուք այլ ընկերություններ եք։ Դուք մեքենա արտադրող ընկերություն չեք։ Դուք ՏՏ ընկերություն եք, որն արտադրում է ավտոմեքենաներ։ Եթե ինչ-որ բան պարզ չէ, 2 տարի հետ նայեք։ 2017-ին Ռուսաստանն Ուկրաինայի վրա կիբեռ հարձակում գործեց՝ սերվերների, հեռախոսների, փաստաթղթերի վրա։ Կիբեռ հարձակման օրինակները շատ են։
Հիմա մենք բոլորս աշխատում ենք ՏՏ ընկերություններում, ընկերություններում, որոնք տալիս են տարբեր արտադրանքներ։ Մենք բոլորս ՏՏ աշխատողներ ենք, ՏՏ քաղաքացիներ, մենք թվային աշխատողներ ենք։ Անհատներն իրենց հեռախոսների տեսախցիկներով հիմա նույնքան վստահելի ու կարևոր են, որքան հեռուստացույցը։ Ու աշխատողները հիմա կարող են ցանկացած վայրում աշխատել ու կապ հաստատել ընկերության մյուս աշխատողների հետ։ Մարդկանց պետք է կրթություն, փորձ։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ մի օր տեխնիկան կհայտնվի տնտեսության բոլոր ճյուղերում ու կկայացնի որոշումներ։ Մենք պետք է միջազգային նորմեր ստեղծենք կիբեռ-տարածության համար։ Տեխնիկան ձևավորելու է մեր ապագան։ Լավ է, որ մարդիկ դեռ աշխատում են։ Նրանք դեռ կարողանում են խնդիրներ լուծել։ Միջազգային ստանդարտները պետք է կարողանան մեծ արագությամբ ու հավասարաչափ տարածվել բոլորի վրա։ Հենց դա կլինի ձեռքբերումը։ Մենք արդեն մտածում ենք ինքնագնաց մեքենաների մասին, բայց մոռանում ենք, որ դրանք նույն արագությամբ չեն մտածում ու շփվում մյուս տեխնոլոգիաների հետ։ Շատ մանրուքներ պետք է առաջիկա 3 տարում հստակեցվեն։
Մենք չենք կարող հետ գնալ։ Եթե ինտերնետը կործանվի, մեր հասարակությունը, քաղաքակրթությունը, տնտեսությունը կանգ կառնի։ Ոչ ոք չի իմանա՝ ինչ անել։ Ոչ մեկը չի կարող հետ գնալ։ Եվ եթե մենք չկարողանանք անվտանգ աշխատել այս դարաշրջանում, այս ՏՏ հեղափոխության ժամանակներում… պետք է ամեն վատի պատրաստ լինենք՝ հասկանալով, որ հետ գնալու ճանապարհ չկա։
Եթե մենք միջազգային կանոններ չստեղծենք, ապա այն, ինչ մենք ստեղծել ենք, կսկսի գործել մեր դեմ։
Մենք պետք է ավելի լավ աշխարհ ստեղծենք, ավելի հավասար, կյանքի ավելի լավ պայմաններով։ Այնպիսի աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կլինեն ամենաբարձրում։ Աշխարհ, որտեղ մենք կներկայացնենք մեր ստեղծած տեխնոլոգիաները և հավատացած կլինենք, որ մենք աշխարհն ավելի լավն ենք դարձնում։
Դուք պետք է ընտրեք, թե ով եք ուզում լինել։ Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ ուզում եք անել։ Կազմեք Ձեր օրակարգը, գործեք, սկսեք անել այն, հասկացեք, որ դուք կարող եք, ու ապագան ամբողջապես այսօր այստեղ է։
Շնորհակալություն»։