Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, շրջվել և բռնկվել:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ռոլանդ Գ., ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:09-ին, մարվել՝ 08:28-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: