ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ կենտրոնում գրեթե տարածք չի մնացել, որը կառուցապատողները կվաճառեն։ Պատճառն այն է, որ այսօրվա դրությամբ կա մեկ գործիք՝ եկամտահարկի հետ վերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը։
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերի այցը Հայաստան շարունակվում է: Նրանք այցելում են հոգևոր և մշակութային օջախներ:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար ՍերժԹանկյանը հուսով է, որ Հայաստանն ի վիճակի կլինի նյութականացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում:
«Այդ հարցը հաջորդ շաբաթ կներառվի Եվրախորհրդի օրակարգում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կառավարությունում հյուրընկալել են Քիմ Քարդաշյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը չպետք է իր զինուժերն ուղարկեր Մերձավոր Արեւելք:
Հրաձգություն է տեղի ունեցել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Գալլե քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Բայց Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրի մասին խոսվում է արդեն տևական ժամանակ. մամուլը գրել էր, որ հրաժարականի դիմումներ են ներկայացնելու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչն այլևս իրականություն է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը նույնպես հրաժարական տվեց և հեռացավ, այդ թվում՝ և վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման ակտիվիստները շարունակում են արգելափակել Գերմանիայի մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով ավելի վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի պաշտպանության բնագավառում:
Եվրամիությունը համաձայն է Մեծ Բրիտանիային զիջել վեճեր հարուցող հարցերից մեկում, որոնք քաննարկվում են հանրակցության կազմից երկրի առաջիկա դուրս գալուն վերաբերող բանակցություններում:
«Կառավարությունն իր առջև ի՞նչ խնդիր էր դրել, ի վերջո, տնտեսական հեղափոխության ամբողջ բովանդակությունը դա է՝ վարքագծի փոփոխություն։ Սա վերաբերում է բոլորիս՝ իշխանությանը, գործարարներին»,- այս մասին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ:
Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին շնորհել է իր Eminent Person (Նշանավոր անձ) մրցանակը:
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մասնակցում է Հայաստանում անցկացվող WCIT-ի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
Բրիտանական ոստիկանությունը 583 մարդու է բերման ենթարկել Լոնդոնում Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման բողոքի ակցիայի երրորդ օրվա դրությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին:
Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:
«Զոռբայության ծուղակի հայելային արտահայտությունը չզոռբայության ծուղակն է, քանի որ, երբ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Քանի որ հարց է առաջանում, թե՝ այս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, հիմա սպասենք, եթե «պադեզդում» նրա գլուխը «սխկեցին», ուրեմն՝ իշխանությունն ուժեղ է»:
Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում:
Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրն իմացել եմ կայքերից մեկից։ Այս պահին լուրի վերաբերյալ կարող եմ փոխանցել հետևյալը՝ չկա նման բան, Դավիթ Տոնոյանը եկել է աշխատանքի, ավելին՝ այսօր ունի շատ կարևոր հանդիպումներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրերին, ասաց, որ այդ ամենը անհեթեթ լուրեր են։
Սեպտեմբեր 29-ից հոկտեմբեր 3-ն Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը եղել է Ստրասբուրգում և ՀՀ ԱԺ պատվիրակության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մասնակցել է միջոցառումների և հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր շրջանակների ու պաշտոնյաների հետ:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին գտնվում է իր աշխատավայրում։ «Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանն ի պատասխան հարցին՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։
«Թալիբան» արմատական շարժման զինյալները էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում, ինչը էլեկտրականության անջատման է հանգեցրել երկրի մայրաքաղաք Քաբուլում:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված քրեական գործերին և երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության ղեկավարի հանդիպմանը, նշեց, որ ընկերության հետ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են: