Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։
Սենսացիաների փնտրտուքն արգելող նախարարը մինչ այդ էլ առնվազն երկու անգամ, եթե ոչ՝ սենսացիոն հայտարարություն, ապա՝ գոնե սխալ արտահայտություն էր իրեն թույլ տվել, որն աննկատ մնաց շատերիս համար, բայց ոչ՝ ենթակաների։
Վաթսունվեց տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին:
Քիմ Քարդաշյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Ֆոտոշարք
Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Հիշեցնենք, որ նորածնի դին ծնողներին մինչ օրս ցույց չեն տվել, ինչը ծնողներին բազմաթիվ կասկածների տեղիք է տվել:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մեր երկրում բոլոր խնդիրներն անմիջապես վերացել են, այդ թեզը դեռ շուտվանից էինք լսել։ Դա համարելով իշխանությունների կողմից զուտ պոպուլիստական, ամբոխահաճո հնարք՝ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար, այն մեծ արձագանք չի ստացել, քանի որ հասարակության լուրջ հատվածների կողմից ընկալվել է՝ որպես հերթական ճառ ու կենաց, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվել։
Ընդհանուր առմամբ հայ ազգային հոգեբանությանն ու մտածելակերպին բնորոշ է ծայրահեղությունների միտված խառնվածք՝ ստրկամտությունից մինչև ազատատենչություն, այլասիրությունից մինչև եսապաշտություն, ամբոխային վարքագծից մինչև անձնազոհություն:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում մեկ ամիս առաջ տեղեկացրել էր, որ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչներ չեն հայտարարագրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել, և ՊԵԿ-ը վերջնագիր էր ուղարկել «աստղերին»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար պարոն Խուլիո Նետոյին ով Հայաստանում է մասնակցելու WCIT 2019 համաժողովին։
Ութ տուրերից հետո «Տոտենհեմը» վաստակել է ընդամենը տասնմեկ միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականում:
«Դատարանը որոշումը կայացրել է, և ցավալի է, որ կարող է սա կրի շղթայական բնույթ, և մյուս ՊՈԱԿ-ների տնօրենները, որոնց պաշտոնավարման և օրենքի հետ խնդիր կա, դիմեն դատարան և շահեն»,- ասաց Ղարիբյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Մոտ մեկ ամիս առաջ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած եկամուտները հայտարարագրելու իրենց կոչերին, շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչներ չեն հայտարարագրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել, ՊԵԿ-ը վերջնագիր էր ուղարկել «աստղերին»:
Դատարանը բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը՝ անվավեր ճանաչելով մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը:
«Նախկին լրագրողները, որոնք այսօր քաղաքական գործիչներ են, ասում են՝ «թող մամուլը չհասցներ դրան, թող «Հայելի» ակումբը չհասցներ այն իրավիճակին, որ իր վրա հարձակվեն»: Այսինքն՝ թող իրեն խելոք պահեր, նման բան չէր լինի: Փոխանակ ամբողջ պետական ապարատը ներդնեն, որ այսպիսի ոտնձգություններից մամուլը պաշտպանեն, նման հայտարարություններ են անում»:
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 8-ին ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Քննարկվել են նրանց կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում Բարձրագույն դատական խորհրդի դերը:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այստեղ մտահոգվելու առիթ չկա, քանի որ Քոչարյանի աջակիցներն ընդամենը կոչ են արել դադարեցնել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը։ «Բա իր աջակիցներն են, ի՞նչ պետք է հայտարարեն»,- նշեց նա։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն անդրադարձավ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած և կոմայի մեջ հայտնված սպա Արա Մխիթարյանի վիճակին:
Արսեն Վենգերը որոշել է այլևս չվերադառնալ Անգլիա, քանի որ նվիրված է «Արսենալին»:
«ՀՀ-ում մենք գերիներ չունենք, որ փոխանակման մասին բանակցություններ վարենք կամ քննարկենք: Եթե նկատի ունեք Արցախի Հանրապետությունում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, դա ԱՀ կառավարության գործն է»,- նշեց նա:
Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջը». ասուլիս WCIT-ում Ալեքսիս Օհանյանի և Սերժ Թանկյանի մասնակցությամբ
«Մեր այս կազմակերպած միջոցառմանը հրավիրել էինք նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Շատ հաջողված միջոցառում ունեցանք հենց ԵԽԽՎ շենքում, որտեղ կային տարբեր պատվիրակներ։ Պարոն Բեգլարյանը շատ լավ ներկայացրեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Արցախում, ինչպես նաև Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- նշեց Ռ. Ռուբինյանը։
ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Թ. Շահնազարյանը Ղրղզստանի Հանրապետության Չոլպան-Աթա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին ընդունեց ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին:
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ըստ քաղտեխնոլոգի՝ այդ մեսիջը տեղ հասցվեց ԲՀԿ-ին, և նրա իրավաբանները հենց դրանից ժամեր հետո պարզեցին, որ ՍԴ նախագահի իմպիչմենթի գործընթացը իրավական առումով թույլ է հիմնավորված:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին՝ հայտարարել էր, թե այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում։