Բաժիններ՝

Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին շնորհել է իր Eminent Person (Նշանավոր անձ) մրցանակը:

Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց Վարդանյանը:

«Մրցանակն անակնկալ ու մեծ պատիվ էր դա ինձ համար»,- ասաց Վարդանյանը և ուրախությամբ նշեց, որ այն ստանալու համար իրեն ձայն են տվել WITSA-ի 20-ից ավելի երկրներ:

Նա հպարտությամբ նշեց, որ նույն մրցանակը ժամանակին ստացել էր նաև Նելսոն Մանդելան:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում ընթանում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ Հայաստանում համաժողովը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս