
Թանկյանը հուսով է՝ Հայաստանն ի վիճակի կլինի նյութականացնել WCIT-2019-ի օգուտները

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար ՍերժԹանկյանը հուսով է, որ Հայաստանն ի վիճակի կլինի նյութականացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում: «Այս մասին Թանկյանն ասաց հոկտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հուսով եմ, որ Հայաստանն ի վիճակի է նյութականացնել այն ամենն, ինչ այժմ տեղի է ունենում WCIT-ի շրջանակներում: Տարբեր քննարկումներ են տեղի ունենում, տարբեր մարդիկ են իրար հետ հանդիպումներ ունենում: Ես շատ հայկական ընկերություններ գիտեմ, որոնք օգուտ են քաղում այս տեխնոլոգիական համաժողովներից»,- ասաց Թանկյանը: