«Անվերջ անմիտ պատերազմները մեզ համար ավարտված են». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը չպետք է իր զինուժերն ուղարկեր Մերձավոր Արեւելք: Համապատասխան տեսակետը Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 9-ին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Տարբեր խմբերի միջեւ պայքարը շարունակվում է հարյուրավոր տարիներ: ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է ներկա լիներ Մերձավոր Արեւելքում: Դուրս բերեցինք մեր 50 զինվորի «…» Անվերջ անմիտ պատերազմները մեզ համար ավարտված են»,-գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: