Գերմանիայում հրաձգություն է տեղի ունեցել սինագոգի մոտ, կան զոհեր
Հրաձգություն է տեղի ունեցել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Գալլե քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը:
«Նախնական տվյալներով՝ Գալլեում զոհվել է երկու մարդ: Արձակվել է մի քանի կրակոց: Կրակողները հեռացել են ավտոմեքենայով»,-ասված է հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյալներով՝ հանցագործներն ուղեւորվել են դեպի Լայպցիգ:
MDR ռադիոկայանի տվյալներով, որը հղում է անում ականատեսների, հանցագործները զինված են մի քանի միավոր հրազենով եւ զինվորական հանդերձանք են կրում:
Կրակել են ինքնաձիգ զենքից: Bild թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքային սինագոգի առջեւ: Հրատարակությունը նաեւ հայտնում է, որ անհայտ անձը նռնակ է նետել հրեական գերեզմանատան տարածքում: Թերթի տեղեկատվության համաձայն, դրանից հետո եւս մեկ հրաձգություն է տեղի ունեցել Գալլեի մերձակա
Վիդերսդորֆ վայրում, միջադեպի մանրամասնություններն առայժմ հայտնի չեն:
Ոստիկանությունը շրջափակել է արտակարգ պատահարի վայրը Գումբոլդտի անվան փողոցում: Deutsche Bahn կոնցեռնը Twitter-ում հայտնել է, որ հրաձգության կապակցությամբ փակել է քաղաքի երկաթուղային կայարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: