Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։
Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին:
Հայաստանի բասկետբոլի գործող չեմպիոն «Արագած»-ը վստահ հաղթանակով մեկնարկեց կանոնավոր առաջնությունում:
Ռուսական ORSIS ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովը Քննչական կոմիտեում միլիոնավոր դոլարների զենքի վաճառքի մրցույթի չեղարկման գործով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր հարցաքննվել է:
«Ես կարծում եմ, որ այս պահին իշխանությունն անկեղծ չէ հասարակության հետ: Առկա են հետին նպատակներ՝ իշխանության տոտալ բռնազավթում իրականացնելու հետ կապված, ու Սահմանադրական դատարանն (ՍԴ) այդ ճանապարհին խոչընդոտ է գործադիր իշխանության ղեկավարի կամքն իրականացնելու համար»
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու` Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցի քննությունը հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 22-ը` ժամը 16:30-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը։
ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի շրջանակում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովում։
Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի երևանյան համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում:
«Երևան ջազ ֆեստ»-ը, որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը, հյուրընկալել է հանրաճանաչ երաժիշտների:
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում դեպի Հռոմ մեկնող օդանավի ուղևորներին է դիմում ազգությամբ հայ օդաչուն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 123․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 18-ին անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից՝ թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում։ Ընդհակառակը` մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպը նույնիսկ կնվազի։
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
168.am-ը տեղեկություններ ստանալու նպատակով հարցեր է ուղղել ԱԱԾ-ին։ Մինչ հարցերի պատսխանները կստանանք, մեր աղբյուրները նշում են, որ քրեական գործը պետգնումների շրջանակներում է, որը կենտրոնացած է եղել և այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը:
Հայաստանի ազգային հավաքականում կրկին փոփոխություններ են տեղի ունենում։ Եվրո-2020-ի նախընտրական փուլի 2 որոշիչ խաղերում միայն մեկ միավոր վաստակելուց հետո Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը:
«Հիմա ես՝ որպես հարկատու, հարց եմ տալիս պարոն Փաշինյանին: Ի՞նչ իրավունքով է իր մտերիմ, դատավոր ընտրված անձը, չգնալով աշխատանքի, ստանում աշխատավարձ: Ո՞վ է թույլ տվել: Եթե ինքն է թույլ տվել, ուրեմն թող ինքն էլ իր գրպանից վճարի: Վահե Գրիգորյանը պետք է պետբյուջե վերադարձնի իր ստացած աշխատավարձը մինչև վերջին կոպեկը»,- պնդում է Գագիկ Համբարյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է Թրամփն իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:
«Մենք նախապես Կառավարությանը առաջարկ ենք ներկայացրել 36 պաստառ տպագրելու համար, բայց ընթացքում այդ թիվն ավելացավ և հասավ 83-ի, որոնցից 70 պաստառն արդեն տպագրված և տեղադրված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել են ԱԱԾ` գույքի հավատարմագրման տվյալները ճշտելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են փաստաբանները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները:
«Այս ամենը նախատեսելն ինքնին վատ վերաբերմունք է ». Ռուբեն Մելիքյանը՝ Հրայր Թովմասյանի դուստերին և հորը ԱԱԾ հրավիրելու մասին:
«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, հոկտեմբերի 14-ին Բաքվում Թյուրքական խորհրդի նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։