Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) հոկտեմբերի 16-ին իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորին (Borut Pahor)։
Սիրիայում հրադադարի վերաբերյալ Անկարայի ու Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Եթե «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները կարծում են, որ իրենք պատասխանատվություն չեն կրելու այս անօրինականությունների համար, իրականությունը վատ են պատկերացնում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:
Նա վստահ է, որ, եթե Հրայր Թովմասյանը սկսեր հնազանդվել այսօրվա իշխանությանը, ապա իր նկատմամբ այս դիմադրությունները չէին լինի: Վստահ է՝ իշխանությունն արդեն չափն անցնում է: Ու ամեն ինչ գնում է դեպի 1937 թիվ, և իշխանությունն անձնական տեռոր է սկսել:
Նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ:
Նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդականի և Երևանի ավագանու խմբակցության ներկայացուցիչների հետ:
ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները քննարկելու արդյունքում կազմել է բարեփոխումների հայեցակարգ: Դրանում ի թիվս այլ բարեփոխումների, առաջարկվում է նաև կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների նվազագույն թիվը նվազեցնել՝ 800-ի փոխարեն սահմանելով 300:
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ 20 տարի առաջ եղած խնդիրներն այսօր արդի են, ու այսօր ագրեսիվ գործողությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները, չեն թաքցնում իրենց ապօրինությունների մասին:
«Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը թեև տեղյակ չէ, թե երեկ ԱԱԾ-ն ինչ գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը, սակայն, նրա խոսքով՝ շատ հանգիստ կարող է ասել, թե ինչ խնդիր կա՝ կապված ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի հետ:
Ուսանողներին երրորդ լուծարք հանձնել չթույլատրեցին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պատվական Մարգարյանը:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ում է գտնվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը: Մանրամասները կհայտնենք քիչ անց: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։
«Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև: Իրականացվում են իրավական ռեպրեսիաներ: Վերջին մեկ տարում ավելացել են դատարանների վրա ճնշումները: Եթե իրավական համայնքը լռի, գնալով ավելի են խորանալու իրավական կամայականությունները»,- վերջին զարգացումների մասին խոսելիս նման տեսակետ հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
«Հանրության մեջ էլ փորձ է արվում այդ ստորին բնազդներն արթնացնել՝ արդեն սկսում են մատնագրեր գրելը, «ստուկաչներն» են հայտնվում: Սա, ես կարծում եմ, վատ է, բարոյականության այնպիսի կոպիտ ոտանահարում է, որից հետո ոչինչ արդեն զարմանալի չի լինի: Սրանից հետո զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները, «Մարտի 1»-երը, ես կարծում եմ՝ իշխանությունն անցել է բարոյականության բոլոր գծերը»:
Թաիլանդի Մահա Չակրի Սիրինդոն արքայադուստրը Չուպալոնգկոռն հիվանդանոց է տեղափոխվել վարակից եւ աղեստամոքսային տրակտի բորբոքումից բուժվելու համար:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ և Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Էմադ Տ.-ն։
Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել՝ – Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ կապված:
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ նեոնացիոնալիզմի տարածման, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի մասին զեկույցի վերաբերյալ, որում անուղղակի անդրադարձ կար նաև Գարեգին Նժդեհին, արդիական է նաև այսօր: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրեի գնահատականին հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անցած ուղու վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ այդ հարցով ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է դեռևս մայիս ամսին իր ճեպազրույցի ընթացքում:
Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են գրոհները Ռաս Էլ Այն քաղաքի վրա, չնայած ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնում են ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ նոր ոտնձգություններին:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող 1ին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները:
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Անժելա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»-ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։
Հայաստանում ստեղծված իրավական ներկա վիճակի, մարտահրավերների ու լուծումների մասին են նախատեսում խոսել այդ խնդրով անհանգստացած փորձագետները, իրավաբաններն ու իրավապաշտպանները՝ «Այլընտրանքային նախագծեր» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների նախաձեռնած «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ:
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։