Տարածքների օկուպացմանը միջազգային հանրությունը չափազանց կոշտ է արձագանքում, ընդհուպ օկուպացիայի ենթարկված երկրին օժտելով իր տարածքները բռնի ուժի կիրառմամբ հետ ստանալու իրավունքով: Կարծում եմ բոլորի հիշողության մեջ թարմ է թե միջազգային հանրությունն ինչպես արձագանքեց Ղրիմը Ռուսաստանի տարածքին կցվելուն և միջազգային ինչպիսի սանկցիաներ կիրառվեցին Ռուսաստանի դեմ:
Հրայրը, ինքն իր արածից գոհ մարդու պայծառ աչքերով ինձ երկար պատմում էր, թե ինչպես հեռավոր 2011 թվականին, երբ ինքը Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է այն մասին, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։ Պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու, թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։
«Ես առաջին ու վերջին անգամ այդ մանկապարտեզում եղել եմ բացման ժամանակ ու հասկացա, որ հետո վատ բաներ են սպասվելու: Մանկապարտեզի ներսում նման բանն անթույլատելի էր: Կարծրատիպերի դեմ պայքարում ենք, ու դու մանկապարտեզի ներսում խումբ ես բացում, այսինքն՝ բոլորը հասկանում են, որ կա երեխաների խումբ, որոնք պետք է միշտ առանձին լինեն»:
Նույն պայմանավորվածության համաձայն՝ ազատված շրջաններում Թուրքիան ձևավորելու է անվտանգության գոտի, որի աշխարհագրական սահմանների մասով ցայժմ եղած տեղեկատվությունը հստակ չէ:
ՍԴ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն՝ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», գործի քննությունը մերժել։
«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ հերթական հաղորդումն է ներկայացրել, այս անգամ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանին:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմներ ներդնել:
Եվրամիության գագաթնաժողովը «Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցությունների սկիզբը հետաձգել է 2020 թվական»:
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ից: Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Եղիշավան» սարում այրվում է անտառ:
Բարսելոնայի իրավապահ մարմիննների աշխատակիցները ուժ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որոնք փորձում էին ներխուժել քաղաքի նավահանգստի տարածք:
«Օր օրի ամբողջ աշխարհում բուհերի հավատարմագրումն ավելի լայն մասշտաբներ է ստանում, և ցանցերը թույլ են տալիս համագործակցել, որի արդյունքում ավելի հավաստի տեղեկատվություն է հասնում, թե որ համալսարաններն ինչպիսի դիպլոմներ են շնորհում, դրանք արդյոք վստահելի՞ են, թե՞ չէ: Եվ այս ամենի հիմքում ընկած է հավատարմագրման գործընթացը»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները:
Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։
«Այսինքն, եթե կան ապացույցներ, ապա ի՞նչ կարիք կա՝ գնան ու ճնշեն հարազատներին։ Այս ամենը կասկածի տակ է դնում ապացույցների հզորությունը։ Եթե ունեն հզոր ապացույցներ, ապա կարիք չկա ավելորդ գործողությունների։ Այս գործելաոճն ու փնթի աշխատանքը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, որ այս քայլին իշխանությունները գնում են իրենց անճարությունից»:
Տասնինն ուսանող է ձերբակալվել Սեուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածք անօրինականորեն մտնելու համար:
«Երկիրը գահավիժում է, հայոց լեզուն, գրականությունը դուրս են մղվում բուհերից, էս ի՞նչ ա կատարվում, էս ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում»,- խոսքը եզրափակեց Բոստանջյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիսում գրոհել են փախստականների շարասյան վրա, որոնք շարժվում էին Թել Թամեր-Այն Իսա ճանապարհով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան:
«Ես չեմ կարծում, որ իշխանության յուրացման հանցանիշներ կարելի է գտնել տան տանիքում»:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
«Նույն Արման Բաբաջանյանը խոսեց Գլխավոր դատախազի կես միլիոնանոց դղյակի մասին, իսկ ինչո՞ւ ընթացք չկա»:
Նյութերի նախապատրաստման փուլում Հրայր Թովմասյանի հորը հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը եւ նրա երկու դստրերն այսօր հրավիրվել են ԱԱԾ։
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ Եվրոպական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), չնայած կազմակերպությունում առկա չլուծված խնդիրներին։
«Փաշինյանը հատել է այն եզրագիծը, որից անդին կատաստրոֆա է լինելու իր համար». Նարեկ Սամսոնյան
Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով:
«Եթե Փաշինյանի համար Արթուր Դավթյանը լեգիտիմ է, ապա Թովմասյանը ևս պետք է լեգիտիմ լինի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: