ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում է դատի տալ Հայկ Մարությանին, եթե վերջինս չհրապարակի այն անձանց անունները, որոնք ստացել են պարգևավճարներ, նշեց, որ անձի տվյալների գաղտնիության խնդիր կա, և նախորդ իշխանությունների ժամանակ այդ անձանց ցուցակները հրապարակվել է միայն մեկ անգամ, ինչը չի նշանակում, որ այն օրենքի խախտմամբ չի արվել։
ՀՀ Քննչական կոմտեի Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Որդին շարունակում է հոր գործը:
Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն այլևս թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի ծրագրերում չէ:
«Միակարծություն չկա այն հարցի շուրջ, թե այդ բեռը որքան երկար կարող է մնալ սառեցված։ Այսինքն՝ համաձայնություն կա, որ այդ բեռը կարող է սառեցվել, սակայն համաձայնություն չկա դրա ժամկետների և հետագայում կայացվող որոշումների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու երևույթին, նշելով. «Մյուս կողմից էլ ես շատ կարևորում եմ, որ մենք իսկապես փաստաբանների շուրջ էդպես նեգատիվ․․․ փաստաբաններին չընկալենք, որպես պոտենցիալ մեղադրյալների անձնական բարեկամներ և մեր կամ հանրության թշնամիներ: Դա ճիշտ ընկալում չէ:
ԱՄՆ-ի քաղաքացիների գրեթե 70 տոկոսը հավանություն չի տա երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դրա սահմանման մասին որոշում ընդունի առանց Կոնգրեսի հավանության Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար միջոցների հատկացման նպատակով:
կոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգուրասից միգրանտների նոր քարավանի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն արգելապատը կարող է նրանց կանգնեցնել, եւ կոչ է արել դադարեցնել շաթդաունը։
Վենեսուելան նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 14-ին հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 300 տոկոսով բարձրացնելու մասին:
Կյանքի 98-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Քերոլ Չենինգը, որը հանրաճանաչ է դարձել «Հելլո, Դոլլի» բրոդվեյյան մյուզիքլում Դոլլի Լեւիի դերի կատարման շնորհիվ:
Հ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը։
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պարզվել Արարատ Միրզոյանի հնչեցրած «օդում կախված լուրերի» կապակցությամբ, ըստ որի՝ որդեգրած երեխաներին օգտագործում են օրգանների վաճառքի համար:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ խաղացողների ստորագրման հարցում հեշտ չէ մրցելը:
ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ բարձրացնելու այդ միությունից Հայաստանի դուրս գալու մասին հարցը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման ու տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում Ռուբեն Ռուբինյանի, Արման Եղոյանի և Միքայել Մելքումյանի թեկնածություններին:
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։
Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը տխրեցրել են իրեն:
Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը նախկին 9-ից 11 դարձնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուռճացում չի համարում: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանձնաժողովների ավելացումն իրենց որևէ առավելություն չի տալիս։