 
                        «Էմերին կվաճառի մեկ ֆուտբոլիստի՝ նոր համալրումների համար». Daily Mail
 
                                    «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն այլևս թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի ծրագրերում չէ:
Մարզիչը ցանկանում է վաճառել 30-այա գերմանացի ֆուտբոլիստին մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը: Էմերին կարծում է, որ Օզիլին պետք է վաճառել, որքան հնարավոր է՝ արագ, որպեսզի ձմռանը թիմը հասցնի ևս մի քանի ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Գրեթե մեկ տարի առաջ Օզիլը նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ` շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձով:
Ըստ Daily Mail-ի, կիսապաշտպանը չի ցանկանում վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» հունվարին մոտ է վարձակալելու «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին: Նշվում էր, որ Սուարեսի տեղափոխության դեպքում լոնդոնյան ակումբից կհեռանա Հենրիխ Մխիթարյանը, սակայն Էմերին այլ պլաններ ունի:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        