Բաժիններ՝

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի Ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ մարզում կա, դրա մասին վկայում են որոշ բուժհաստատություններ, բայց, բարեբախտաբար, առանց ծանր կամ մահվան դեպքերի:

Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք՝ նրանցից 16 երեխաներ, նաև՝ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը:

«Մարզում այդ ախտանիշներով ոչ մի հիվանդ այս պահին չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, չի գրանցվել մահվան դեպք: Ստացիոնար բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին: Խիստ է հսկողությունը մարդկանց ելումուտի առումով, կրճատվել են տեսակցության ժամերը»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով որ դպրոցներում վերահսկողություն է իրականացվում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային ինստիտուտը: «Դպրոցական առաջին օրերին մենք որոշ դպրոցներում ջերմաստիճանի ցածր լինելու վերաբերյալ դժգոհություններ ստանում էինք, բայց այս պահին արդեն բողոքներ չկան»:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031