![](/banners/BeFunky-design.jpg)
Սիսիանի, Գորիսի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/chanaparh-4.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սիսիանի, Գորիսի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն