
Մանե Թանդիլյանը հիշեցրեց Արարատ Միրզոյանի՝ «օդից կախված» տեղեկատվության մասին. թեկնածուն առաջին անգամ էր այն լսում

Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պարզվել Արարատ Միրզոյանի հնչեցրած «օդում կախված լուրերի» կապակցությամբ, ըստ որի՝ որդեգրած երեխաներին օգտագործում են օրգանների վաճառքի համար:
Զեյնալյանը հայտարարեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարկ համարեց անձամբ պարզաբանել, որ իր այդ հայտարարությունը եղել է միջազգային մաֆիայի մասին, որի ճիրաններում հայտնվելուց խուսափելու համար Հայաստանի ջանքերի, պրոցեսի վերահսկման ուղղությամբ գործիքակազմի մասին:
«Մենք կարող ենք քննարկել այս թեման մեծագույն հաճույքով»,- ասաց Միրզոյանը: