
Ոստիկանությունը «Եռաբլուր»-ից երկու մեքենաներից գողության հետ կապված ահազանգ է ստացել

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից երկու մեքենաներից գողության հետ կապված ահազանգ է ստացել քաղաքացիներից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ հետաքննություն է ընթանում:
Ավելի վաղ լրատվական կայքերում տեղեկատվություն էր տարածվել, որ «Եռաբլուր»-ում անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: