«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ նոյեմբերի վաճառքների:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների՝ 1 շաբաթ առաջ հանրապետության տարածքում կատարած շրջայցերի արդյունքում հրապարակած լուսանկարները շատերին սարսափեցրին: Լուսանկարներում՝ փողոցում հակասանիտարական պայմաններում վաճառվող կենդանական մսի պատկերներ են: Տեսուչներն արձանագրել էին, որ միսը վաճառում են մեքենաների բեռնախցիկներից, կամ ճանապարհին՝ ինչ-որ սեղանիկի վրայից, ձողերից կախված:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի:
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան քիչ հավանական է համարում իր գլխավորած թիմի չեմպիոնությունը 2019/20 մրցաշրջանում:
168 Լրահոս
Այս ամենը նպատակ ուներ, առաջին հերթին՝ բարձրացնելու առաջնագծում ծառայություն տանող անձնակազմի անվտանգության աստիճանը, երկրորդ՝ սահմանային ակտիվության պարագայում դիրքային առավելություն ապահովել մեր զինծառայողների համար, իսկ մարտական գործողությունների տարբեր սցենարների պարագայում մարտի վարման համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ ապահովել:
Հայկական արմատներով ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռոստով»-ի նոյեմբերի-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականին արված տեսանյութ էր տեղադրել և կից գրել, որ այդ ժամանակ ինքը գտնվել է ընդհատակում, իսկ երբ Աննա Հակոբյանը ոչ զանգվածային երթ էր կազմակերպել Երևանի մայթերով՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իշխանությունները խոչընդոտել են:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացավ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը՝ Սեդա Մելիքսեթյանը:
Օրվա առաջին կեսին Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ պաշտոնեական լիազորությունների անցման ու պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ է պատրաստվում հրապարակել ու հանձնել ՀՔԾ քննիչներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականին արված տեսանյութ էր հրապարակել և կից գրառում արել, որ 2008 թվականին, երբ ինքը գտնվում էր ընդհատակում, Աննա Հակոբյանը կազմակերպել էր ոչ զանգվածային երթ՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, սակայն իշխանությունը խոչընդոտել է երթին:
Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում: Բոլիվիայի ոստիկանությունը արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր:
Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել:
Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում:
2018թ․ ապրիլ-մայիսյան «ոչ բռնի, թավշյա(՞), ոչ վենդետային (՞) հեղափոխության» ողջ ընթացքում և դրանից հետո բավական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մեկը, հավանաբար հեղափոխության ամենանվիրյալներից էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է կադաստրային տարածագնահատման 20 գոտի և 9 տեսակի գույքահարկ ողջ հանրապետության տարածքում, ինչը կբարձրացնի հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Մտքերի փոխանակությունը ծավալվել է հետագա անելիքների և քայլերի շուրջ: Քննարկվել են օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է, հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումը, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել աշխատանքը և մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նախատեսվող փոփոխությունների մոդելավորված տարբերակի և ներդրման ժամանակացույցի վերաբերյալ:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 11:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 14/7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 09:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակայքում շունն արգելափակվել է երկաթյա ցանկապատի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից:
ՀՀ քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը կավարտվի 2019թ. դեկտեմբերի 30-ին:
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:
Դավիթ Խաժակյանը հրապարակում է պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթը. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ:
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր 2008 թվականին արված տեսանյութով և կից գրել. «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: