«Վարչապետի այդ հայտարարությունը քաղաքական բնույթի է». Դատախազի օգնականը՝ վարչապետի՝ «սերմացու գողացող մկներ» հայտարարության մասին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր 2008 թվականին արված տեսանյութով և կից գրել. «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Աննան այս ակցիաներն անում էր, որովհետև արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետև կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սերժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»։

Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ վարչապետն այս կամ այն նախկին պաշտոնյային անվանում է «սերմացու գողացող մուկ»։

168.amՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, արդյո՞ք դատախազությունը հետևողական է վարչապետի այս հայտարարություններին, և այդ հայտարարությունների առնչությամբ որևէ մեղադրյալ կա՞, թե՞ ոչ։

«Վարչապետի այդ հայտարարությունը քաղաքական բնույթի հայտարարություն է։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, նաև՝ դատապարտվել են մարդիկ, որոնք տարբեր հանցագործություններ են կատարել՝ կապված հենց պետական միջոցների վատնման, յուրացման հետ։ Ես կարող եմ միայն այսքանը ասել, այսինքն՝ այդ արարքներին որոշակի իրավաքաղաքական գնահատականներ տրվում են և շարունակում են տրվել»,- եզրափակեց Գոռ Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս