
Անհնար է հասնել «Լիվերպուլ»-ին. Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան քիչ հավանական է համարում իր գլխավորած թիմի չեմպիոնությունը 2019/20 մրցաշրջանում:
«Անհնարի է մրցաշարային աղյուսակում հասնել «Լիվերպուլ»-ին: Քիչ հավանական է մտածել չեմպիոնության մասին»,-Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է BBC-ին:
Անգլիայի առաջնության 19 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 38 միավոր: Առաջատար «Լիվերպուլ»-ը 52 միավորով գլխավորում է աղյուսակը: