Բաժիններ՝

Ինչպե՞ս Ամանորին մատուցել մրգերը. ամենագեղեցիկ տարբերակը

Մրգային զամբյուղ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1. Թուրինջ – 1 հատ
2. Խնձոր, խաղող, բանան
3. Հատապտուղներ՝ զարդարման համար
4. Հարած սերուցք / պաղպաղակ / շոկոլադ / քաղցր կաթնաշոռ

Պատրաստման եղանակը

1. Թուրինջի վերին հատվածը կտրել, միջուկը հեռացնել: Միջուկը կեղևազրկել, մանր կտրատել: Կտրատել նաև մյուս մրգերը: Զամբյուղի հատակին, ըստ ցանկության, լցնել հալեցրած շոկոլադ, հալած սերուցք, պաղպաղակի գնդիկ կամ քաղցր կաթնաշոռ:

2. Ավելացնել մրգերը, զարդարել հատապտուղներով և անանուխի տերևով: Մատուցել կաթնային կոկտեյլի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս