«Դա շոու է։ Մյուս կողմից՝ այլ ավիաընկերություններ դատի են տալու։ Ի՞նչ է նշանակում՝ վերջին 12 ամսում չսպասարկված ուղղությունների համար հանում եք օդի տուրքը, սա աճպարարություն և աբսուրդ է, որն ավելի մեծ վտանգ է բերելու մեզ։ Եթե դուք շարժվում եք միջազգային օրենքներով, ուրեմն բարի եղեք ապահովել օրենքներ բոլորի համար։ Սրա ձայնը հետո կլսենք։ Տաթևիկ Ռևազյանը քանի որ խոստում էր տվել, Կառավարությունը սատար կանգնեց նրան և հիմա բերել են այս լոուքոսթերները, բայց կրկնում եմ՝ սրա ձայնը հետո կլսենք։ Իրենք դարձել են իրենց խոսքերի գերին, և այդ փոփոխությունն արվեց «Ռյան Էյր» ավիաընկերության համար և միայն։ Կապրենք, կտեսնենք՝ մի տարի հետո դուք 35 եվրոյով Եվրոպա կթռնե՞ք։ Էս զանգի ձենը հետո կլսեք»,- ասաց Եփրեմյանը։
168 Լրահոս
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր և ուշագրավ տեղեկություն է հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:
Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20։39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ մանկատան մոտ, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը ընդամենը մեկ օրում կատարել է գույքի գնահատում՝ հիշյալ շենքը 2018 թվականի հունվարի 30-ին գնահատելով իրականից անհամեմատ ցածր՝ 259․304․000 դրամ։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ դատավորների «պետկաշառքի» մասին օրինագծի ստորագրումը ազդակ դարձավ քաղաքական իշխանության համար՝ ցույց տալու, թե որքան «կամավոր» է առաջարկվող գործարքը.
Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած արագացված զինծառայության մասին օրինագծին, գեներալը կարճ պատասխանեց. «Մի խոսքով՝ վատ»:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին:
Բրիտանական BBC-ն ներկայացրել է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ռազմական բյուջեն ավելանում է՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, և որքան էլ լինի՝ զինվորականների համար դա բավարար չէ, որովհետև ավելին են ուզում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն աաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահվան ելքով դեպքերն ու պատահարներն անցնող տարում նվազել են 20 տոկոսով: Այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ ռազմական հոսպիտալներ դիմողների թիվը նվազել է 7 տոկոսով, իսկ բուժկետեր դիմողների թիվը՝ 5 տոկոսով:
Այսօր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է՝ Լևոն Քոչարյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտեք այն ժամը 22։00-ին՝ 168.am-ում և 23։05-ին՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, որը հասարակության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կայցելի Մոսկվա, ուղեւորության ընթացքում պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչներիպարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Քիչ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։
Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2019 թվականը հաջող է համարում իր գլխավորած ընտրանու համար:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դեկտեմբերի 26-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
վ
Այս պահի դրությամբ պատկան մարմինները որևէ պաշտոնական տեղեկություն չեն տարածել, սակայն դեպքերի շաղկապված հաջորդականությունը հիմք կարող է դառնալ ենթադրելու, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրումից հետո Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկ կարող է տրվել, եթե դատավորները շարունակեն դիմադրել և կամավորության սկզբունքով չանցնեն կենսաթոշակի:
Աներկբա է, որ ՀՀ-ում չկա մի անձ, չկա մի բիզնեսմեն, որ երբևէ պարտքով գումար վերցրած չլինի: Ասել կուզեմ՝ բոլորն էլ պատրաստ լինեն՝ ներկայիս տրամադրությամբ մի օր բոլորն էլ պետք է պատասխան տան պարտք վերցրած գումարի համար:
Հունվարին ԵՊՀ ռեկտորի հաստիքի համար կհայտարարվի մրցույթ, մարտի կեսերին ԵՊՀ-ն նոր ռեկտոր կունենա: Մայր բուհում այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ էր: Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ նիստի օրակարգում ընդգրկված չէ ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարցը՝ նշեց, որ դա կախված է մի շարք տեխնիկական պատճառներից.
Կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:
Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը Երևանի քաղաքապետարանին 10 ձնամաքրող տեխնիկա է նվիրել, ինչի դիմաց Արշակունյաց պողոտայի 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքի տարածքում բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություն է ստացել:
Վիեննայում սկսվել են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները. կողմերը հանդիպել են դեկտեմբերի 20-ին Մինսկում գազի վերաբերյալ ստորագրված համագործակցության արձանագրության իրագործման համար:
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանին և մրցութային կարգով օրերս տնօրենի պաշտոնին նշանակված Կարեն Փահլևանյանին։