Մահվան դեպքերի և պատահարների նվազում ունենք․ Արտակ Դավթյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահվան ելքով դեպքերն ու պատահարներն անցնող տարում նվազել են 20 տոկոսով: Այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ ռազմական հոսպիտալներ դիմողների թիվը նվազել է 7 տոկոսով, իսկ բուժկետեր դիմողների թիվը՝ 5 տոկոսով:

ԳՇ պետը հայտնեց նաև, որ 2019 թվականին զինված ուժերում գրանցվել է սպանության և ինքնասպանության հասցնելու 14 դեպք՝ նախորդ տարվա 12 դեպքի դիմաց:

Անդրադառնալով ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի գործի հանգամանքներին, Դավթյանը նշեց, որ առայժմ որևէ բան ասել չի կարող, և հորդորեց սպասել, մինչև իրավապահներն ավարտեն քննությունը։

«Քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն, և որևէ բան ասելուց հիմա ձեռնպահ կմնամ: Մենք ծառայողական քննություն իրականացրել ենք, բայց քանի որ նախաքննություն է ընթանում, մենք նյութերը փոխանցել ենք վարույթ իրականացնող մարմնին։ Սպասենք իրավապահ մարմինների աշխատանքին, որպեսզի հասկանանք՝ սպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանություն»,- նշեց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031