
Դավիթ Տոնոյանն ընդունել է Սարդարապատի նախկին և ներկա տնօրեններին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանին և մրցութային կարգով օրերս տնօրենի պաշտոնին նշանակված Կարեն Փահլևանյանին։
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Արիստակեսյանին` երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, իսկ նորանշանակ տնօրեն Կարեն Փահլևանյանին հաջողություններ և արգասաբեր աշխատանք մաղթել նոր պաշտոնում։