Երևանի քաղաքապետարանը «Ջերմուկ գրուպին» բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցման շինթույլտվություն է տրամադրել

«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը Երևանի քաղաքապետարանին 10 ձնամաքրող տեխնիկա է նվիրել, ինչի դիմաց Արշակունյաց պողոտայի 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքի տարածքում բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություն է ստացել:

Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը այս տեղեկությունը ապատեղեկատվություն որակեց՝ ասելով. «Սա ապատեղեկատվություն է: Այս պահին ես չգիտեմ, ինքը կապ ունի, թե ոչ, էն առումով, որ կա «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն, որը նվիրատվություն է կատարել երկու մեքենա այս պահին: Մենք պայմանագիր ունենք կնքված իրենց հետ եռակողմ նվիրատվության մասին՝ հինգ մեքենայի մասով, բայց այս պահին երկու մեքենա են մեզ տվել: Քանի որ ընդունում-հանձնումը նոր է տեղի ունեցել, մենք այսօր կհրապարակենք այդ երկու մեքենան, որ մենք նվեր ենք ընդունել: Մնացած երեքի մասին կհրապարակենք, երբ փոխանցումը լինի: Ես ասում եմ փաստերը, իսկ թե որը ումն է, ես պետռեգիստրի աշխատող չեմ: Ինչ վերաբերում  է նվիրատվություն՝ շինթույլտվության դիմաց, բազմիցս հայտարարվել է, որ նվերները և կառուցումներն իրար հետ ոչ մի կապ չունեն»:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն` խնդրելով պարզաբանել, թե արդյոք «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքի տարածքում բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն ստացե՞լ է, թե՞ ոչ, և արդյո՞ք նշյալ տարածքից բացի, այլ տարածքում Աշոտ Արսենյանը կամ «Ջերմուկ գրուպը» ստացել են շինթույլտվություն: Եթե այո, ապա խնդրել էինք նշել հասցեները, շենքի հարկայնությունը և թույլտվության ժամկետը:

Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ստացել ենք հետևյալ պատաստանը.

«Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հհ.18, 18/4, 18/5, 18/10, 18/16 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի «Ա» հատվածամասի հիմքերի կառուցման համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և Վահագն Արսենյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 17.05.2019թ. տրվել է  հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 06.12.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/2-117520-1263 աշխատանքային նախագիծ և տրվել հ. 01/18-117520-1592 շինարարության թույլտվություն:

  • Նույն հասցեի «Է» հատվածամասի հիմքերի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 17.05.2019թ. տրվել է  հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 30.08.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/1-Պ-2168-849 աշխատանքային նախագիծ և տրվել հ.01/18-Պ-2168-1067 շինարարության թույլտվություն:
  • Նույն հասցեի «Թ» հատվածամասի հիմքերի կառուցման համար 17.05.2019թ. տրվել է հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 23.09.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/1-Պ-3034-923 աշխատանքային նախագիծ և տրվել հ.01/18-Պ-3034-1165  շինարարության թույլտվություն:
  • Նույն հասցեի «Ը» հատվածամասի հիմքերի կառուցման համար 17.05.2019թ. տրվել է հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 23.09.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/2-81709-924 աշխատանքային նախագիծ և տրվել հ.01/18-81709-1166  շինարարության թույլտվություն:
  • Նույն հասցեի «Ժ» հատվածամասի հիմքերի կառուցման համար 17.05.2019թ. տրվել է հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 23.09.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/1-Պ-2990-925  աշխատանքային նախագիծ և տրվել հ.01/18-Պ-2990-1167  շինարարության թույլտվություն:

Տեղեկացնում ենք նաև, որ Արշակունյաց պողոտա հ.77/3 հասցեում վարչական պահեստային մասնաշենքերի ու մեխանիկական արհեստանոցի ավարտման և մարկետինգային ու շշերի պահեստների  կառուցման համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և Վահագն Արսենյանին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են 25.07.2014թ. հ.01/18-07/2-42111-526 և 08.08.2016թ. փոփոխված  հ.01/18-07/1-Պ-1494-394 նախագծման թույլտվություններ, 26.08.2014թ. համաձայնեցվել է հ.01/18-05/2-48224-801 և 24.10.2016թ. վերահամաձայնեցվել է հ.01/18-05/1-Պ-2065-702 աշխատանքային նախագծեր, տրվել են  26.08.2014թ. հ.01/18-48224-928 և փոփոխված 20.10.2015թ. հ.01/18-Պ-1813-885, 24.10.2016թ.  հ.01/18-Պ-2065-899 շինարարության թույլտվություններ»:

Հայկանուշ Ալոյան

 

Տեսանյութեր

Լրահոս