
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր և ուշագրավ տեղեկություն է հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:
«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Խաժակյանը:
Խաժակյանը նաև տեղեկացրեց, որ իր տեղեկություններով՝ ՀՔԾ ներկայացուցիչները այցելել են քաղաքապետարան:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նոր և ուշագրավ ինֆորմացիա պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:
Gepostet von Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան am Donnerstag, 26. Dezember 2019