Բաժիններ՝

Ձեռնարկվում են միջոցառումներ անծանոթ քաղաքացու ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում Շիրակի մարզի Բենիամին գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ նախորդ օրը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում գողացել են իր քրոջ բջջային հեռախոսը:

Հաղորդումը ստանալուն պես իրավապահները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Եվ ժամեր անց համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Գյումրիի Գայի փողոցից ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Երևանյան խճուղու 61-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է կատարածը, նաև նշել, որ հեռախոսը նույն օրը վաճառել է անծանոթ կնոջ:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ անծանոթ քաղաքացու ինքնությունը պարզելու, նրան և բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս