ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում 17 մլն դոլարի չափով դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ամենաուշը փետրվարի վերջ մենք ավտոբուսների ձեռքբերման մրցույթ կհայտարարենք. Ավտոբուսները պետք է ձեռք բերվեն վարկային միջոցներով». Հրաչյա Սարգսյան
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առայժմ չի որոշել մասնակցել Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում կայանալիք հանդիսություններին եւ մտադիր է այդ հարցը 2020 թվականին Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում քննարկել իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։
Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Վանիկ Ա․-ն, որը 2017 թ. օգոստոսի 8-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կեսօրին ԵՊՀ-ում ոստիկանության կողմից իրականացրած ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունները աներկբայորեն դատապարտելի են:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Պատ քար» կոչվող հանդամաս է մեկնել 79 փրկարար ծառայող:
«Ըստ էության, մենք էլի խփում ենք ցածր խավին: Պարզապես չենք ուզում քաղաքացու վրա ևս մեկ բեռ դնել». Թեհմինա Վարդանյան
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ:
Դեկտմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական […]
Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Սուրբծննդյան ուղերձում խոստովանել է, որ Կատալոնիան լուրջ մտահոգության տեղիք է տալիս, նա կոչել է միասնության եւ Սահմանադրության հարգման, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը։
Էրիկ Գրիգորյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Ուզում եմ քաղաքացիները հստակ հասկանան, որ այս տուրքերի բարձրացումը միտված է ամենացածր խավի վճարների բարձրացմանը». Անի Խաչատրյան
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ բախվել է կայանված «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաների. «Ռենո»-ի վարորդ Դավիթ Համբարձումյանը տեղում մահացել է, իսկ գազալիցքավորման 40-ամյա աշխատակիցը և «ՄԱՆ»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.40-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Դուկատի» մոտոցիկլ. 35-ամյա մոտոցիկլիստը՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Վիմալ Թանկը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Օպել»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմաններում, որպես լրագրող, գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի թրաշի արանքներում որպես մամլո խոսնակ ծվարած Վլադիմիր Կրապետյանն այսօր մամուլում հիստերիկ զեղումների մեջ է ընկել:
«Հայցում եմ գործընկերներիս ներողամտությունը բոլոր այն ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ». Դավիթ Խաժակյան
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը սաստիկ հրդեհ է բռնկել Աթենիի կիրճում՝ Օրմոցի գյուղի մերձակայքում (Ստորին Քարթլիի տարածաշրջան, Գորիի մունիցիպալիտետ) գտնվող անտառային զանգվածում:
Կարո Փայլանը Twıtter–ի իր էջում անդրադարձել է հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Կավալայի կալանքի երկարացմանը։
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Թբիլիսին կարող էր Մոսկվայի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրապետության Հանրային հեռարձակողի Առաջին ալիքում կայացած հարցազրույցում։
6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում: