Բաժիններ՝

«Ես էլ չեմ կարող ձեքերս ծալած սպասեմ, թե երբ եք իմ պապային սպանելու». նախկին զինծառայողի երեխաները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Նախկին զինծառայողի երեխաները, որոնք ապրում են խոնավ պատերով տանը, խնդրանքով դիմուն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգնելու իրենց հորը, ով արդեն 15 օր է հացադուլի մեջ է գտնվում:

«Պապ ջան, մեզ կներես, բայց մենք էլ սենց չենք կարում մնանք: Մենք տենում ենք, թե դու մեր համար ինչեր ես անում: Քո կյանքի գնով մեր համար ուզում ես լավ ապագա ստեղծես, գոնե, որ չորս պատ ունենանք: Քեզնից թաքուն որոշել եմ դիմեմ ժողովրդին ու իրանց օգնությունը խնդրեմ: Հարգելի Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, իմ պապան 22 տարվա ծառայող ա, թոշակի ա գնացել, ինքը 15 օր ա արդեն Պաշտպանության նախարարության մոտ հացադուլ ա անում, ու նրան չեն թողնում մտնի ներս: Ներքին կարգով արգելել են, որ իմ պապային ոչ ջուր տան, ոչ հեռախոսը դնեն լիցքավորման, ոչ էլ թողնեն, որ ինքը տաքանա: Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, ձեզ շատ եմ խնդրում, ի՞նչ Ամանորից եք խոսում, ի՞նչ Նոր տարի, երբ որ ձեր զինվորին էնտեղ սպանում են. երբ որ ինքը մեր համար համ պապա ա, համ մամա: Մեր համար ինքը շատ բան ա արել: Մեր մաման, քուրիկն ու ապերը գնացել են բուժման, ու էս չորս տարիների ընթացքում մենք ծնողի պակաս չենք զգացել: Ճիշտ ա՝ դիրքերում ա էղել, բայց ամեն ինչ հասցրել ա անել մեր համար:

Ու հիմա նույն ձեր զինվորին դուրս եք հանում, էնպես եք անում, որ սովամահ լինի: Մենք սրա համար հեղափոխություն չենք արել: Մենք հեղափոխություն ենք արել, որ լավ լինի: Բոլորս միասին՝ ձեռք ձեռքի տված, պարել ենք, ընտրել ենք, որ մեր լրագրողները էսօր չվախենան խոսել: Ընդամենը 4-5 լրագրող են արձագանքում պապային, մնացածը վախենում են նյութ տարածեն: Ինչի՞ համար:
Մենք պայքարել ենք ազատ խոսքի համար, որ կարողանանք ազատ խոսք ասել, որ մեր խոսքը հասանելի լինի բոլորին:

Իմ պապան սկզբից չի ասել՝ ինձ տուն տվեք: Իմ պապան, երբ հանդիպել ա Պաշտպանության նախարարին, նրան խնդրել ա, որ մեր տունը վերանորոգեն: Ինքը հրաժարվեց նախարարի առաջարկած՝ էլիտար թաղամասի տնից, ու ընդամենը դրա դիմաց խնդրեց, որ մեր փոքրիկ տունը վերանորոգեն:

Ուզում եմ դիմեմ Արծրուն Հովհաննիսյանին: Դուք հայտարարություն էիք տվել, որ իբր թե պապան տուն ունի ու նրան տուն չի հասնում: Մեր տունը հողից տուն ա, ու Դուք շատ լավ գիտեք այդ մասին: Ու պապան Ձեզ ասել ա, որ այդ տունը պետք ա վերանորոգվի, ձեր գծագրողն էլ ասեց, որ էս խոնավ պատերը չի կարելի: Նարեն ունի երևանյան հիվանդություն, Նարեկը՝ թերաճություն, ու էս խոնավ տանը մնալն իրենց համար լուրջ առողջական խնդիրներ են:

Շատ-շատ եմ խնդրում, ինչ կլինի, ուղղակի աղաչում ենք, մի թողեք, որ մեր պապային ինչ-որ բան լինի: 15 օր արդեն էդ մարդը ոչ հաց ա կերել, ոչ ջուր ա խմել, ոչ թողնում եք մտնի ներս՝ տաքանա: Մեր պապան ա: Ես էլ չեմ կարող ձեքերս ծալած սպասեմ, թե երբ եք իմ պապային սպանելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս