Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08։02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, վստահ է, որ հոր հետ կապված կեղծիքը մի օր ավարտվելու է։
Այս մասին 168.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հադությունյանը՝ նշելով, որ քրգործը կարճվել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին։
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված աշխատանքների մասին լուրով: Նրա խոսքով՝ նշված մարզերում 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման շնորհիվ՝ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է, քան Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում սպառվող խմելու ջրի ծավալը: Նախարարն անդրադառնալով Սևանին՝ պնդեց, որ այս տարի լճից կատարվել է վերջին 5 տարիների նվազագույն ջրառը: Լրագրողի հարցին, թե 2020-ին մենք նորի՞ց կբախվենք Սևանի «կանաչելու» խնդրին, նախարարը դրական պատասխան տվեց:
«Երբ խոսում ենք նման գումարների մասին, 1 տարին երկար չէ տրանսպորտի հարցով զբաղվելու համար». Հայկ Մարության
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։
Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապօգնության ծառայությունը դեկտեմբերի 25-ին կանչ է ստացել, Շտապօգնության բրիգադը բնակարանում հայտնաբերել է ընտանիքի 4 անդամների դիեր:
«Քաղաքապետարանը 2 ձնամաքրման մեքենա է նվեր ստացել «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ից». Հայկ Մարության
Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։
Ղրղզստանի նախագահ Սոոռնբայ Ժեենբեկովն առաջին անգամ մեկնաբանել է կոնֆլիկտն այդ պաշտոնում իր նախորդ Ալմազբեկ Աթամբաեւի հետ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ուզո՞ւմ եք գաղտնիք բացեմ…». Հայկ Մարությանը՝ Չեխիայի քաղաքացի լինել-չլինելու մասին
Թեհրանը եւ Մոսկվան պետք է կտրուկ վերելք ապահովեն տնտեսական հարաբերություններում, կողմերը մեծ ներուժ ունեն, սակայն տնտեսության բնագավառում կապերը պատշաճ մակարդակի վրա չեն:
«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։
«Այս հնգամյա զարգացման ծրագիրը քարուքանդ եք արել, միջից կետերը հանել եք, չեք ընդունում, որ օրենքով գոնե հաշվետվություն պետք է ներկայացնեիք». Դավիթ Խաժակյան
Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդուն անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանում գործող լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության դեպքը ՝ իրավապահներից պահանջելով միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
««Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:
168 Մամուլի տեսություն։
Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին գրել է Mehr գործակալությունը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
«Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Ռ. Մխիթարյանի որոշմամբ։ Այսօր էլ նիստ չունենք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Հայկ Մարությանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ դեռ վաղ է ամփոփել «Պուտինի դարաշրջանի» արդյունքները:
Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը՝ ՈւՂԻՂ