Ամանորի գիշերը Թբիլիսում հասարակական տրանսպորտն անվճար կլինի
Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղեւորներին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության՝ դեկտեմբերի 25-ին կայացած նիստում։
Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից 75 երթուղիներում 160 միավոր ավտոբուսներ կերթեւեկեն 30 րոպե միջակայքով: Նաեւ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին անվճար կսպասարկի Ռիքե – Նարիղալա ճոպանուղին: «Մենք կարծում ենք, որ բնակչությանն այս աջակցությունը կարեւոր նշանակություն ունի, նույպիսի մոտեցում կունենանք նաեւ Սուրբ Ծննդի գիշերը»,- հայտարարել է Կալաձեն:
Այդ գրաֆիկով հասարակական տրանսպորտն ամանորյա գիշերը կաշխատի մինչեւ առավոտյան 4:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչեւ հունվարի լույս 1-ի գիշերվա 3:00-ն:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ է արել այցելելու ամանորյա միջոցառումներին, մասնավորապես, Առաջին հանրապետության հրապարակում երկրի գլխավոր ամանորյա եղեւնու լույսերը վառելու արարողությանը: Ամանորյա եղեւնու լույսերի վառելու արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ին: Կալաձեի խոսքով՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, 12:00-ից մինչեւ 00:00-ն Առաջին հանրապեության հրապարակում կգործեն ամանորյա ավանները: Կլինեն թատերական բեմադրություններ, համերգներ եւ ժամանցային միջոցառումներ, հաղորդել է Sputnik-ը: