ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից):
«Ի պատասխան այսօր Արարատի մարզի Հովտաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասնակից ոմն Խաչիկի հնչեցրած հիմնազուրկ հայտարարությունների՝ տեղեկացնեմ, որ ես եմ 2016թ. մայիսից հանդիսանում այս ձկնաբուծարանի՝ 100 % բաժնեմասի սեփականատերը, և ըստ այդմ հանդիսանում եմ «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում միակ մասնակիցը»,- արձագանքելով այսօր Հովտաշատի ձկնաբուծարանում աղմկահարույց միջադեպին և իր մասնավոր տարածք ներխուժած անձանց կողմից հնչեցված մեղադրանքներին՝ 168․am-ի հետ զրույցում պարզաբանեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։
Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ազգային անվտանգության ծառայությունը երբեք չի անցել կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»:
Այսօր ժամը 14:00-ից Հատուկ քննչական ծառայությունում գտնվող «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարել է մրցույթ՝ ծառայությունում թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսանյութը, որտեղ երևում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դատավարական գործողություն, ինչպես նաև այդ դեպքի առնչությամբ մամուլում առկա որոշ մեկնաբանություններ, հարկ է համարում ընդգծել․
Երևան քաղաքի Հր.Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2019 թ. դեկտեմբերի 24-ին Հր.Քոչարի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա:
Նախորդ ամիս, երբ 168.am-ի եթերում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակեց Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ցանկը, և հերթական անգամ աղմուկ բարձրացավ, Երևանի քաղաքապետը դա բացատրեց նրանով, որ տվյալ աշխատակիցները դիմում են գրել, որպեսզի իրենց եռամսյակային պարգևավճարները բաժանվեն ամիսների վրա, և այսուհետ նրանք դա կստանան ամեն ամիս:
Ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Նարեկ Գրիգորյանի բողոքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճելու դեմ: Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Բելառուսին հուզում է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը 2024 թվականից հետո: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մարդասիրական նկատառումներով պահանջում է անհապաղ ազատել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
«Հայաստանի նկարիչների միությունում առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերով քրեական գործ է հարուցվել»,- նոյեմբերի 11-ին տեղեկացրեցին Դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018 թվականների հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։
32-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկ»-ից։ Ֆուտբոլիստի հետ խզվել է պայմանագիրը։
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են ստուգարքներ:
Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում կատարված աօպրինությունների վերաբերյալ։
«5֊րդ» ալիքի սեփականատերը ՀՔԾ֊ում է։
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 18-ին բոլոր փաստաթղթերն ուղարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և միջնորդություն ներկայացրել եզրակացություն ընդունել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին:
«Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են» թեմայով քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համաձայնեց 168.am-ի դիտարկման հետ, թե ԱԱԾ-ն չպե՞տք է զբաղվի արտաքին սպառնալիքների չեզոքացմամբ, ոչ թե «մանր-մունր» կոռուպցիոն դեպքերի բացահայտմամբ:
Դերասան Սարգիս Գրիգորյանը, որի շուրջ օրերս աղմուկ էր բարձրացել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման համար ստորագրողներից էր, ինստագրամյան իր էջով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Զորամիավորումներում շարունակվում են կիսամյակային ամփոփիչ քննությունները:
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, որին 3 ժամ առաջ վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով բերման ենթարկեցին ԵՊՀ շենքից, հենց նոր ազատ արձակվեց։
5-րդ ալիքի» սեփականատերը հրավիրվել է ՀՔԾ:
«Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանի գնահատականներում հստակ է, որ անթույլատրելի է բանակցություններում «ադրբեջանական համայնք» կոչվածի մասնակցությունը, ապա վարչապետի ելույթում մենք նման բան չլսեցինք։ Մեր մտահոգությունները բոլոր այն հայտարարություններն են, որոնք արվել են Հայաստանի իշխանության կողմից։ Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դա թուլացնում է հայկական կողմի դիրքերը բանակցություններում։ Այս ամենի արդյունքը մենք տեսանք, երբ Լավրովն ապտակ հասցրեց Հայաստանի իշխանություններին։
Ռոբերտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քոչարյանի նամակը արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ներկայացնում Հանրապետության տարբեր տարածքներում վերջին օրերին բռնկված և մինչ օրս շարունակվող հրդեհների վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: