Բաժիններ՝

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջել է ազատել Ասանժին

«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մարդասիրական նկատառումներով պահանջում է անհապաղ ազատել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

«Մենք ներկայում անհանգստացած ենք Ջուլիան Ասանժի առողջական վիճակից եւ կոչ ենք անում՝ անհապաղ բաց թողնել նրան հումանիտար պատճառներով: Ասանժն ԱՄՆ-ի կողմից հետապնդվում է ժուռնալիստիկայի հետ կապված իր գործունեության պատճառով, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում մամուլի ազատության համար: Այդ միջադեպը կարող է ապագայում օգտագործվել ի շահ հասարակության հետաքննությունների անցկացման հետ կապված լրագրողների ու հրատարակիչների հետապնդման համար»,-հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

Կազմակերպությունը նաեւ անհանգստացած է այն հայտարարություններից, որ Ասանժը հնարավորություն չունի նախապատրաստվելու իր գործի շուրջ լսումներին եւ հանդիպել իր փաստաբանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս