Քաղաքապետարանում կրկին պարգևատրվե՞լ են

Նախորդ ամիս, երբ 168.am-ի եթերում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակեց Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ցանկը, և հերթական անգամ աղմուկ բարձրացավ, Երևանի քաղաքապետը դա բացատրեց նրանով, որ տվյալ աշխատակիցները դիմում են գրել, որպեսզի իրենց եռամսյակային պարգևավճարները բաժանվեն ամիսների վրա, և այսուհետ նրանք դա կստանան ամեն ամիս:

Սակայն, փաստորեն, այս ամիս էլ են նույն աշխատակիցները պարգևատրվել  բավականաչափ բարձր գումարներով, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի տեղակալները, ովքեր անցած ամիս պարգևատրվել էին 420 հազար ՀՀ դրամով, այս ամիս պարգևատրվել են 840 հազար ՀՀ դրամով:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետի երկու խորհրդականները, մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, տեղեկատվության վարչության պետը, մի շարք այլ վարչությունների պետեր ևս պարգևատրվել են 840 հազար դրամով, բաժնի պետերը՝ 600 հազար դրամի կարգի, և այլն:

Ցուցակները հրապարակել է hraparak.am-ը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031