«Անվտանգության մարմինները չպետք է քաղաքական հետապնդման գործիք լինեն». Սաքունց

«Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են» թեմայով քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համաձայնեց 168.am-ի դիտարկման հետ, թե ԱԱԾ-ն չպե՞տք է զբաղվի արտաքին սպառնալիքների չեզոքացմամբ, ոչ թե «մանր-մունր» կոռուպցիոն դեպքերի բացահայտմամբ:

«Ի՞նչ է նշանակում՝ սոցիալական ծառայության աշխատակիցը, մանկապարտեզի վարիչը կամ դպրոցի տնօրենը, կամ նման տիպի մակարդակ: Այդ շոուն, որն իրականացվում էր մթնոլորտ ստեղծելու համար, թե իբր գործ ենք անում, նպատակ է հետապնդում բուն բովանդակային նշանակության փոփոխություններից մարդկանց ուշադրությունը շեղելու: Անվտանգության մարմինները չպետք է քաղաքական հետապնդման գործիք լինեն»,- նշեց Սաքունցը՝ պնդելով, որ իրավապահ մարմինները պետք է գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո:

 

 

Տեսանյութեր

Լրահոս