Բաժիններ՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարել է թափուր պաշտոնները համալրելու մրցույթ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարել է մրցույթ՝ ծառայությունում թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

«Թափուր պաշտոնի անվանումը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողներ:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների ապահովում և ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 926-Ն և 2015թ. հոկտեմբերի 15-ի № 1177-Ն որոշումներով սահմանված մասնագիտական կրթություն։

Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Հալաբյան 41Ա, հեռ.՝ 010-34-15-66)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, 2020թ. հունվարի 8-ից 17-ը։

Մրցույթը կանցկացվի 2020թ. փետրվարի 18-ին, ժամը` 10:00-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում»։

Վերոնշյալ իրավական ակտերն այստեղ՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132713

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101066

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101073

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս