
Բելառուսին հուզում է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը. Լուկաշենկո

Բելառուսին հուզում է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը 2024 թվականից հետո: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ամբողջ կոնսպիրոլոգիան այժմ ձեզ մոտ՝ Ռուսաստանում, կառուցվում է այն բանի վրա, թե նախագահը մնում է 2024 թվականից հետո, թե ոչ… Ինչ էլ որ մենք այստեղ ասելու լինենք, Բելառուսն ու Ռուսաստանն այնքան մոտիկ են միմյանց առանց ինտեգրացման որեւիցե պլանի, որ մեզ հուզում է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը: Հավասարապես, հավանաբար, Ռուսաստանին է հուզում, թե հետագայում ինչ է լինելու Բելառուսի հետ, հատկապես Լուկաշենկոյից հետո»,-հայտարարել է Բելառուսի ղեկավարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: