Մահացել է էլեկտրոնային երաժշտության պիոներներից մեկը և Popcorn հիթի հեղինակը
Նյու Յորքում մահացել է գերմանա-ամերիկացի կոմպոզիտոր եւ էլեկտրոնային երաժշտության պիոներներից մեկը՝ Գերշոն Քինգսլին: Այդ մասին հայտնել է Billboard հրատարակությունը:
Մահվան պատճառը չի ճշտվում: Երաժիշտն 97 տարեկան էր:
Քինգսլին ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 28-ին Գերմանիայի Բոխում քաղաքում: Նա առաջին կատարողներից մեկն էր, որն աշխատել է Moog սինթեզատորով, եւ ակտիվորեն համագործակցել է ֆրանսիացի հայտնի էլեկտրոնային պրոդյուսեր Ժան Ժակ Պերիի հետ: Նրանք միասին ներկայացրել են Perrey and Kingsley դուետը: Քինգսլին նաեւ Popcorn հիթի հեղինակն է, որը դարձել է առաջին նմուշներից մեկը սինթիփոփ ժանրում: 1969 թվականին ձայնագրված գործիքային կոմպոզիցիան առավել մեծ հռչակ ձեռք բերեց, երբ այն սկսեց կատարել ամերիկյան Hot Butter խումբը:
Բացի դրանից, Popcor-ի մեղեդին հնչել է «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմում: Կոմպոզիտորը որպես ռեժիսոր եւ վերադաշնակող է աշխատել Բրոդվեյի մյուզիքլներում: Քինգսլին ներկայացվել է «Թոնի» թատերական մրցանակի որպես լավագուն ռեժիսոր եւ երաժշտական ղեկավար: