![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/911.jpg)
Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղի Պուշկինի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաղարշակ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ ընկել մոտակա ձորակը։
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ձորակից. տուժածներ չկան: