«Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել». «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեց Աժ նիստը

Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը:

«Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրողներին, դարձրել էր մառազմի և մազոխիզմի փառատոն: Պարոն Սիմոնյանն ասում է՝ «քանի՞ գլխանի եք», այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասություն փոշիացնելու վայր: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը և դուք եք տալու պատասխանը, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Սա քաղաքական բոյկոտ է», – հայտարարեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս