Բաժիններ՝

«Աշխատողին խրախուսանքի տեսքով տրվող եռամսյակային պարգևավճարը իրենք ուզել են «գլխանց» ստանալ։ Ու ստանում են». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցերեկը մտա անմիջական ղեկավարիս մոտ ու ասացի.

«Բարև Ձեզ, ես ուզում եմ, որ այս տարվա պրեմիան ինձ ամսական վճարեք: Այսինքն` այն պարգևավճարը, որը ԿԱՐՈՂ Է ստանայի ԼԱՎ աշխատելու դեպքում, ավանսով տվեք ամեն ամիս: Ու ցանկալի է հենց հիմիկվանից սկսեք»:

Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր…

Դուք էլ փորձեք, կարող ա Ձեր մոտ ստացվի:

Իսկ քաղաքապետարանի ղեկավար կազմի մոտ ստացվել է. երեկվա հրապարակածս տեղեկատվությանը ի պատասխան` քաղաքապետարանը հայտարարեց, որ մի շարք աշխատակիցներ դիմում են գրել, որպեսզի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ պարգևավճարները ստանան ամիս առ ամիս։ Այսինքն, աշխատողին խրախուսանքի տեսքով տրվող եռամսյակային պարգևավճարը իրենք ուզել են «գլխանց» ստանալ։ Ու ստանում են։ Ես ենթադրեցի, որ դա նախորդ եռամսյակն է, բայց հոկտեմբերին այդ նույն մարդիկ /և ոչ միայն/ ստացել են 3-ին եռամսյակի /ես տառասխալ չեմ արել՝ քաղաքապետարանի վրիպակն է/ պարգևավճարը։

Էլ չեմ ասում, որ գիտեմ նման դիմումների գոյություն չունենալու մասին, բայց դե դրանք շատ արագ կստեղծվեն:
Էլ չեմ ասում, որ գիտեմ, թե ինչի է ընտրվել այդ մեխանիզմը։
Էլ չեմ ասում, որ նշվածներից միայն 3-ն են եղել վարչության պետեր նախկինում, այլ ոչ թե 5-ը։ Այսինքն, 8 ստացողներից միայն 3-ը։

Կաշխատեմ չանդրադառնալ այս թեմային, որովհետեւ ուրիշի փողերը /որոնք իրականում մեր փողերն են/ հաշվելը լավ բան չի:

Հ.Գ.
Ֆեյսբուքի edit history ֆունկցիա դաժան բան է։ Հասկացողը՝ հասկացավ:

Հ.Գ.2
Վարչախմբի այսօրվա անթույլատրելի պահվածքի մասին դեռ կխոսեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս