Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին:
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) պետական դավաճանության եւ փողերի հափշտակման մասին քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի եւ նրա երկու տեղակալների դեմ:
Տևական ժամանակ է, ինչ մամուլում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Նախագիծը այս ընթացքում ենթարկվել է կամայական մեկնաբանությունների՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տարբեր անհատների կողմից։
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:
Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: Այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Երվանդ Մանարյանի ստեղծած, 30 տարին բոլորած «Ագուլիս» մանկական թատրոնի վերանորոգումն ավարտելու համար նախարարությունը համեստ գումար չի ճարում, իսկ փողոցային ոռնոց-վնգստոց ֆինանսավորելու համար ճարում ա»:
Հորդանանի Ջարաշ քաղաքում հինգ մարդ, ներառյալ օտարերկրյա երեք զբոսաշրջիկ է վիրավորվել անհայտ անձի հարձակման հետեւանքով:
«Սասնա ծռերի» առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ Ինչպես տեղեկացնում է news.am-ը, այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա» ծռերի անդամ Պավել Մանուկյանը։
«Որպես իշխանության ներկայացուցիչ, իհարկե, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին: Ամեն դեպքում սա մեզ համար ահազանգ է, որպեսզի այդ հետքերով գնանք և հասկանանք, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Եթե նման դրսևորումներ կան, ապա դրանք պետք է կանխվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է:
«Կարծում էին՝ 2018թ. ապրիլի դեպքերը վրաս բացասական կազդեն, բայց այսօր ես ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն եմ». Գեղամ Գևորգյան
«Ես գիտխորհրդին կներկայացնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը, էս վարձերով հնարավոր չէ». Գևորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցելով Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո: Նա պատասխանել է Ադրբեջանի ներկայացուցչի հարցին:
Ֆրանսիացի նշանավոր դերասանուհի 76-ամյա Կատրին Դենյովը լույս նոյեմբերի 6-ի գիշերը հոսպիտալացվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Գեղամ Գևորգյանը հերքում է՝ Փաշինյանից հրահանգ չի ստացել, ուսանողներին հանդիպել է իր նախաձեռնությամբ
«Եթե ես գործընկերներիս հետ ինչ-որ բան եմ քննարկում, դա դեռ չի նշանակում, որ փակ հանդիպում է». Գեղամ Գևորգյան
Հայաստանը, հանդիսանալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) թեկնածու երկիր, հավաքագրել և 2019 թվականի հունվարի 30-ին հրապարակել է ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցը, որը ներառել է օգտակար հանածոների ադյունահանմամբ զբաղվող 16 ընկերությունների 2016 և 2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարաբնույթ տվյալներ: Ի դեպ, սա այն հարթակն է, որտեղ ներկայացված տվյալները պետք է որ կասկած չհարուցեն, քանի որ ներկայացված տեղեկատվությունը ստուգվել և համադրվել է պետական լիազոր մարմինների կողմից ներկայացված համարժեք տեղեկատվության հետ:
Նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատնից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Սուրեն Ի.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Հանրային դիսկուրսի որակը, հանրային դեմքերի որակը, իշխանության պատկերացումները պետության մասին, ոչ իշխանական ուժերի անկարողությունը, քաղաքացիական հասարակության կազմաքանդումը և այլն, և այլն, ամեն օր փաստում են նոր մարտահրավերի՝ ընդհանուր դեգրադացիայի մասին։
Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առանձին վերցրած՝ առաջնագծում: Սահմանվել ե՞ն դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Իրանը նոյեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել գազի մատակարարմանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում տեղակայված ցենտրիֆուգներին, ինչը, փաստորեն, նշանակում է Թեհրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր հանձնառությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ լսել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի մեղադրանքների մասին՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին, սակայն դրանք դեռ չի հասցրել կարդալ: Այդուհանդերձ, նա չի կարծում, որ հնչեցրած մեղադրանքները բարձր մակարդակով քննարկելու կարիք կա, թեև ցանկացած ողջախոհ քննադատություն պատրաստ են քննարկել և ընդունել:
Նոյեմբերի 6-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում:
Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերը:
Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տեղափոխման հարցն օրակարգում է: Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե վարժարանը տեղափոխելու հարցն ի՞նչ փուլում է: